Բաքուն և Կիևը մտադիր են համատեղ արտադրություն սկսել ռազմարդյունաբերության ոլորտում

21

Բաքուն և Կիևը կարող են համատեղ արտադրություն սկսել ռազմարդյունաբերության ոլորտում երրորդ երկրներում հետագայում իրացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Գլադկովսկին:

Գլադկովսկին աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:

«Մեր երկրները ռազմական ոլորտում համատեղ մշակումների բավարար փորձ ունեն համատեղ նախագծեր իրականացնելու համար ոչ միայն ներքին օգտագործման, այլ նաև արտաքին շուկայի համար»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան:

Նա նշել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը պետք է ակտիվացնեն շփումները ռազմարդյունաբերության համալիրի` հատկապես ավիաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար: