Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընդհանուր մաքսային կոմիտե ստեղծելու առաջին ժողովը։
Թուրքիայի պաշտոնյան ժողովի ընթացքում ադրադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին։
«Թունելի կառուցման աշխատանքների ավարտից հետո, հարթ տարածքներում աշխատանքներն ավելի արագ կընթանան։ Սա մեզ համար չափազանց կարևոր նախագիծ է։ Միայն Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի համար չէ, որ կարևոր է, ողջ աշխարհի համար է կարևոր։ Եթե այս տարեվերջին չլինի, ակնկալում ենք, որ մյուս տարի այն կսկսի ծառայություններ մատուցել»,-ասել է պաշտոնյան։














