Արևածաղիկ չրթելը կարգելվի. դա կնվազեցնի վարակի տարածման դեպքերը

16

Այսօր Հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսեց նաև սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին:

«Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, և դա կնվազեցնի ոչ միայն առանց էական պատճառի դիմակ չկրելու դեպքերը, այլև մատներով բերանին վարակի տարածման դեպքերը»,- ասաց նա:

Նա ներկայացրել է նաև սննդի ախտահանման վերաբերյալ կանոններն ու նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ այն գնելուց հետո ախտահանում են, բայց հացը, օրինակ, հնարավոր չէ ախտահանել, հետևաբար առաջարկվել է սահմանել, որ հացն ու հացաբուլկեղենը արտադրելիս պետք է փաթեթավորվեն վերջնական վաճառքի համար նախատեսված փաթեթներում: