Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Այն ընդգրկված է The First Features ծրագրում։
Թեև համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, կազմկոմիտեն որոշել է հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։
Արցախյան թեմայով ֆիլմը համատեղ արտադրություն է` Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա:
Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe) կինոնախագիծը հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է։














