ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հերքեց այն լուրերը, որ Արցախի զինված ուժերը 2008թ. մարտի 1-ին ներգրավելու հրահանգ է եղել։
Հարցին, թե արդյոք ծանոթ էր 0038 հրամանին ասաց` իհարկե: «Արձագանքս եղել է որպես զինվորական»,- հավելեց Հակոբյանը:
Իսկ արդյոք արդարացվա՞ծ էր այդ հրամանը, նա ասաց. «Ես զինվորական եմ»:
Ինչ վերաբերում է նրան, թե որպես զինվորական պետք է կատարեր այն, ինչ նշված էր 0038-ում, Մովսես Հակոբյանը ասաց. «Ուրիշ կարծիք չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը 2008թ. Արցախի Պաշտպանության նախարարն էր:











