Արցախ մուտքը հնարավոր է միայն COVID-19-ի բացասական թեստով

15
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «Հայաստանից Արցախի սահմանը կարելի է հատել միայն ձեռքին ունենալով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք»:
Նրա խոսքով՝ սա պետք է անխտիր պայման լինի բոլորի համար:

«Գրեթե ամեն օր 500-600 մարդ ելումուտ ունի Արցախ: Եթե Հայաստանի վիճակագրական թվերին ու հավանականության տեսությանը նայենք, ապա ամեն օր հաստատապես Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաեւ այնպիսի քաղաքացիների, որոնք վարակի հավանական աղբյուր կարող են դառնալ»,- ասել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ անցակետերում կլինի նաեւ արագ թեստերի հնարավորություն:

«Անկախ թեստերից, պետք է մուտք ու ելքն ավելի նվազեցնել, մինչեւ Հայաստանում գրանցվող թվերի անկում զգանք»,- հավելել է նա: