Արհեստական օդափոխության սարքին է միացված է 27 տարեկան երիտասարդ. Թորոսյան

22

Կառավարության այսօրվա նիստին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետարքրքվեց, թե ինչ իրավիճակ է՝ կորոնավիրուսի հետ կապված:

«Երեկոյան տվյալներով՝ 50 նոր հաստատված դեպք կա, բուժվել է 26 քաղաքացի: Դեպքերի գումարային թիվը 1523 է: Այս պահին ակտիվ բուժման մեջ է գտնվում 840 քաղաքացի, բուժվածների ընդհանուր թիվը 659 է, մահերի ընդհանուր թիվը` 24: Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10, թոքաբորբով՝ մոտ 230, արհեստական օդափոխության սարքին միացված՝ 5 քաղաքացի, նրանցից մեկն է, որ բավականին երիտասարդ է` 27 տարեկան, սակայն ունի քրոնիկ բնածին հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե, հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել»,-ասաց նախարարը և նշեց, որ վարակի աճի տեմպը նույնն է մնացել:

«Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Հաշվի առնելով սակայն նոր տնտեսական գործունեությունների թույլտվությունը՝ պետք է մեր զգոնությունը չկորցնենք և աշխատանքները շարունակենք»,-հավելեց նա: