Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի՝ դատարանում է

19
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 4-ին ու մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Արթուր Վանեցյանը պահանջում է, որ Փաշինյանն ու նրա մամուլի խոսնակը հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

Հայցադիմումի պատճառ է հանդիսացել Փաշինյանի մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե, իբր, «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։