Atrvinpost կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արդվին նահանգի Համամլը գյուղի հայկական եկեղեցու պատին կից հանրային զուգարան կառուցելու համար գյուղապետը եկեղեցու տարածք է բերել անհրաժեշտ տեխնիկան և շինանյութը։
1100 տարիվա վաղեմություն ունեցող եկեղեցու նկատմամբ նման անընդունելի արարքը դատապարտել են տեղի բնակիչները և գյուղ այցելած լրագրողները։
Տուրիզմի և մշակույթի նահանգային վարչությունը այցելել է գյուղ և գրանցել տեղի ունեցող խայտառակությունը, որն իրականացնում է հենց գյուղապետը։
Նշենք, որ Համամլի եկեղեցին գտնվում է կենտրոնական գավառին կից Համամլը գյուղում։ Արդվին-Շավշաթ ցամաքային մայրուղու Բերտա կամրջից դեպի հյուսիս-արևմուտք 6 կմ հեռավորության վրա։ Եկեղեցին 10-րդ դարի կեսերին կառուցվել է Բագրատունյաց Սմբատ թագավորի կողմից։ Հարավային ճակատում գտնվող արևային ժամացույցը իր յուահատկությամբ ժամանակաշրջանի առանձնահատկությունն է արտացոլում։ 17-րդ դարի վերջին այն վերածվել ու որոշ ժամանակ գործել է որպես մզկիթ։ Ի դեպ, եկեղեցին վրացական կողմի ջանքերով Թուրքիայում գրանցվել է որպես վրացական։















