Արդյոք ախտահանվե՞լ է նիստերի դահլիճը. Քոչարյանի գործով դատաքննությանը քննարկում են կորոնավիրուսին վերաբերող հարցեր

5
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին քննարկվում է, արդյոք Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը կոնտակտավոր է, կարող է մասնակցել դատական նիստին:

Քոչարյանի պաշտպաներից Հայկ Ալումյանը նշեց, որ եթե դատարանը հնարավորություն ունենա հենց այստեղ ապահովել սոցիալական հեռավորությունը, այնպես, ինչպես Կառավարությունն ու պարետատունն է սահմանել, ինքը խնդիր չի տեսնում Պոողոսյանի մասնակցության վերաբերյալ:

«Հիմա գուցե իրենք սխալ են ասում, ոչ թե այս դատավարությունն է սխալ անցնում: Եթե չեք անում, մեր պարետատան ասածները, անտեսում եք, կարող է իրենք սխալ են ասում, ապա մի հատ հայտարարեք, որ մարդիկ ի վերջո իմանան՝ ո՞վ է ճիշտ դատավոր Աննա Դանիբեկյանը, թե՞ պարետատունը»,- ասաց նա:

Աննա Դանիբեկյանն էլ հետաքրքրվեց՝ 1.5 մետր հեռավորություն ունենալով՝ կկարողանա իրականցնել իր պաշտպանյալի պաշտպանությունը, ինչին ի պատասխան Ալումյանն ասաց, որ յուրաքանչյուր դեպքում, երբ խնդիր կունենան Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ հարց քննարկելու, կմիջնորդեն, դատական նիստը կընդհտավի, իրենց քննարկումը կանեն: Նա նշեց, որ այդպես է պատկերացնում, ուրիշ ձև չկա ուղղակի:

Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ նիստերի դահլիճում պետք է օդափոխությունն էլ ապահովի: «Բացի այդ, արդյոք ախտահանվել է նիստերի դահլիճը, որովհետև կարող է պարզվել մի քանի ժամ առաջ այստեղ կորոնավիրուսով վարակված անձ է գտնվել, որի մոտ վաղը կհաստատվի վիրուսի առկայությունը, ամեն դեպքում այս տեսանկյունից հարցին պետք է լուրջ վերաբերվենք, իհարկե, հաշվի առնելով դատաքննության պրոցեսը: Մեզնից բոլորը եկել, ներկայացել են, թեպետ Միհրան Պողոսյանը կասկածներ ունի, որ վարակակիր է բայց ներկայացել է, ու բոլորս այստեղ կանոնները խախտելով ենք նստած»,- նշեց նա: