Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից

18
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Աշխատանքից ազատվել է նաև Ալբերտ Աբգարյանը: Նա ևս զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: