Անպտղության առաջին ախտորոշումներն արվել են դեռևս 4000 տարի առաջ, այս մասին է վկայում ասորական արձանագրությունը, որը հայտնաբերվել է Փոքր Հայքի Կեսարիա (Մաժաք) նահանգից: Հայտնում է Dailysabah-ը:
Տարբեր համալսարանների մի շարք հետազոտողներ, ուսումնասիրելով արձանագրությունը, բացահայտել են, որ 4000-ամյա ասորական արձանագրությունը գաղտնի համաձայնագիր է, որում ամրագրված են անպտղության առաջին ախտորոշումները, որոնք արվել են Կեսարիայում:
Արձանագրության մեջ քննարկվում է անպտղությունը, այսինքն՝ անձի վերարտադրողական անկարողությունը բնական ճանապարհով և այդ հարցի լուծումը:
Հարրանի համալսարանի պրոֆեսոր Ահմետ Բերկիզ Տուրպը նշել է, որ գաղտնի համաձայնագիրը վերաբերվում էր ասորական ընտանիքներում անպտղության խնդիրներին:
Համապատասխանաբար, կինը թույլատրում էր ամուսնուն վարձել կին ստրուկ՝ ծառայելու որպես փոխնակ մայր, եթե զույգը ամուսնությունից երկու տարի անց չէր կարողանում երեխա ունենալ:
«Ստրուկ կինն ազատվում էր ստրկությունից, երբ լույս աշխարհ էր բերում առաջին արու զավակին՝ ապահովելով ընտանիքին երեխայով»,- շեշտել է պրոֆեսորը:
Ուսումնասիրության արդյուքները հրապակվել են բժշկական ամսագրում, իսկ արձանագրությունը պահպանվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում:
«Ազատ Ձայն»-ի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:














