Թուրքիայում 12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող Քարգիրի հայկական եկեղեցին: Հաղորդում է Hurriyet-ը:
Հայտարարության մեջ նշված է, որ պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ. «1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով, այն երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»:














