«Ես շատ կուզենայի, որ Հայաստանում ազգային անվտանգության սկիզբը դրված լիներ 91 թվականից»,- հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Իշխանյանը հավելել է, որ 91 թվականին անկախ Հայաստանը պետք է գնահատական տար նախորդ շրջանին՝ այսինքն՝ այդ լյուստրացիա կոչվածը պետք է արվեր:
«Անկախ Հայաստանում հպարտությամբ նշում ենք այն կառույցի հոբելյանը, որ 20 թվականին ստեղծվել է Ձերժինսկու կողմից և շարունակվել է Հայաստանում մուղդուսիներով»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով՝ ԿԳԲ-ն իր գործելակերպը շարունակում է:











