Անին սկսել է ավելի շատ հետաքրքրել զբոսաշրջիկներին

12

Պատմական Հայաստանի Անի քաղաքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Այցելողների թիվը զգալի աճել է: Վիճակագրությունը հրապարակել է «Թայմթուրք» պարբերականը

Նշվում է, որ Անի այցելողների թիվը հատկապես աճել է այն բանից հետո, երբ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Այս տարի արդեն իսկ քաղաք է այցելել 70 հազար 603 այցելու: Նախորդ տարվա համեմատությամբ՝ այդ թիվը շուրջ 16 հազարով ավելի է:

Նյութի հեղինակը նշել է, որ 961-1045 թվականներին Անին եղել է հայոց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: