Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը՝ Անին, որը համարվում է «1000 և 1 եկեղեցիների քաղաք», ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցանկում»,- գրել է Տիգրան Բալայանը:














