ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից:
«Այսօրվա բոլոր գործողությունները, որ տեղի են ունեցել, բոլորը քաղաքական են, կան թղթեր, սարքած թղթեր: Դա ընդունում եմ քաղաքական»,- ասաց նա:
Ծառուկյանի խոսքով, եթե այս գործողություններն իր ելույթից առաջ լինեին, ապա ինքն այլ կերպ կմտածեր:
ԲՀԿ առաջնորդը չմանրամասնեց, թե որ գործի շրջանակներում են նրան 9 ժամից ավել հարցաքննել:











