ԱՄՆ տասնյակ քաղաքացիներ ու ձեռնարկություններ ցանկանում են պատասխանատվության ենթակել Չինաստանին կորոնավիրուսի համավարակի սկզբնաղբյուր լինելու և իրենց երկում ավելի քան 80 000 մարդու մահվան պատճառ դառնալու համար, գրում է nzherald.co.nz կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ում առնվազն ինը դատական գործ է հարուցվել Չինաստանի դեմ: Ներկայացված հայցերում նշվում է, որ չինական իշխանությունները վարակի տարածումը կանխելու համար ժամանակին անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել և թաքցրել են Ուհան քաղաքի կենտրոնում վիրուսի բռնկումը, փորձել են կոծկել իրենց գործողությունները և վարակման դեպքերի մասին իրական տեղեկությունները։














