Ռուսաստանի և ԱՄՆ-ի նման մեծ տերությունները կարող են համագործակցել՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսը բացելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք, իրոք, կարող ենք ցուցադրել, որ 2 հզոր տերություններ, ինչպիսիք ԱՄՆ-ն և Ռուսաստանն են, կարող են համագործակցել՝ չնայած մի շարք հարցերում ունեցած տարաձայնություններին։ Մենք կարող ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթահարենք այդ խնդիրները»,- ասել է Քերրին։














