«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սամարղանդում կայացած քննարկման արդյունքում նոյեմբերի 1-ին համագործակցության և գործընկերության վեաբերյալ համատեղ հռչակագիր են ընդունել:
Ըստ այդմ՝ ձևավորվել է համագործակցության «C5+1» շրջանակ, որի ներսում կողմերը կքննարկվեն բոլոր կողմերին հետաքրքրող հարցեր:
Համատեղ հռչակագրում խոսվում է մարդկանց առևտրի դեմ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Աֆղանստանում իրադրության կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրման մասին:














