ԱՄՆ-ի Նևադա նահանգում հայտնաբերվել են 10. 000 տարվա ժայռապատկերներ:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Պիրամիդ լճի մոտակայքում ժայռերի վրա արված փորագրություններըը նման են Օրեգոն նահանգում հայտնաբերված ժայռապատկերներին, որոնք 7600 տարվա հնություն ունեն:Սակայն ի տարբերություն Օրեգոնում հայտնաբերված ժայռապատկերների, որոնց վրա պատկերված էին նիզակահարված եղջերուներ և այլ կենդանիներ, Նևադայի ժայռապատկերները բարդ երկրաչափական նշաններ և պատկերներ են իրենց մեջ պարունակում: Ժայռպատկերներում առկա է ամպ, կայծակ և բնության այլ երևույթներ ևս:














