Ամերիկյան կողմը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին

16

ԱՄՆ-ը պատրաստակամ է հետագայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը։

«Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ է, և մենք ունենք կողմերի հետ աշխատելու հաստատակամություն, որպեսզի օգնենք բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Սրա հետ կապված՝ ԱՄՆ-ը կարող է ապագայում ընդունել արտգործնախարարների հանդիպումը։ Ներկայում քննարկվում է նման հնարավորությունը։ Մենք հուսով ենք, որ կարող ենք ապագայում էլ կիսվել դրական նորություններով»,- ասել է Ուիլյամ Գիլը։