Սերժ Սարգսյանին աջակցել է ամերիկահայկական մաֆիան, որը զբաղվել է թմրամիջոցների բիզնեսով, մադասպանությամբ..

11

Հոլիվուդյան վերջին երկու տարվա բազմաթիվ ֆիլմերի պրոդյուսերներ Ստեֆան Մարտիրոսյանի և Ռեմինգտոն Չեյսի մասին ոչ ոք չէր լսել, սակայն վերջին տարիներին նրանց ներդրումներով նկարահանված ֆիլմերը նրանց շատ հայտնի դարձրին: Մարտիրոսյանը և Չեյսը ֆիլմերի համար ներդրել են շուրջ 300 մլն դոլար: Եվ ահա «Կենդանի մնացածը» ֆիլմի շնորհանդեսից առաջ այս երկուսը որոշել են խոսել կինոգետի հետ՝ փորձելով արդարացնել իրենց անցյալը: Իսկ ահա Մարտիրոսյանի և իր ընկերոջ անցյալը շատ մութ է: Վերջիններս մասնավորապես նախորդ 30 տարիների ընթացքում ներգրավված են եղել թմրամիջոցների բիզնեսի, ռուսական նավթային բիզնեսի, աֆրիկյան ադամանդների, և որ ամենահետաքրքիրն է Հայաստանի իշխանությունների՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի համար մինչ նախագահ դառնալը քարոզչություն են իրականացրել:

ԱՄՆ-ում հայտնի այս երկյակը, ըստ Ամերիկյան Laweekly պարբերականի, դեռևս նախորդ դարի 80-ականներից համագործակցում են հանցավոր խմբավորումների հետ: Մարտիրոսյանը և Չեյսը սկսել են թմրամիջոցների բիզնեսից, որի համար Մարտիրոսյանը դատապարտվել էր 9.5 տարվա ազատազրկման, սակայն 2 տարուց ազատվել էր: Ազատության մեջ Մարտիրոսյանը հանգիստ չի մնում և կրկին փորձում է ներգրավվել թմրամիջոցների բիզնեսի մեջ, այս անգամ շուրջ 800կգ-ի մասին է խոսքը, բայց կրկին ձերբակալվում է և կրկին դատապարտվում 9 տարվա ազատազրկման, բայց համաձայնելով համագործակցել ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի հետ ազատվում է: Նշենք, որ Մարտիրոսյանը ժամանակին ընդունել է իր բոլոր հանցանքները, ինչն այսօր ժխտում է:

Այսպես Մարտիրոսյան և Չեյզ զույգի  գործունեությունը հասնում է Աֆրիկյան ադամանդագործություն: Ըստ պարբերականի՝ այս հանցավոր զույգը շարունակ կարողանում էր խուսափել պատիժներից նաև Ռուսաստանում հայկական անունով Վիտալի Գրիգորյանց օլիգարխի շնորհիվ, ով նավթային բիզնեսի մեջ էր և Մարտիրոսյանը ԱՄՆ-ում դառնում է վերջինիս գործակալը: Եվ ահա այս նույն հանցավոր խմբի անդամ Գրիգորյանցը պարզվում է՝ ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Երբ Սարգսյանը դեռ ՀՀ Պաշտպանության նախարար էր, հետո վարչապետ, այդ ընթացքում այս եռյակը ԱՄՆ-ում զբաղվել են Սարգսյանի քարոզչությամբ՝ փորձելով ԱՄՆ-ում բարձրացնել Սարգսյանի վարկանիշը: Բայց 2008թ-ի նրա նախագահ ընտրվելը, դրան հաջորդող Մարտիմեկյան իրադարձությունները ԱՄՆ-ին մտահոգություն պատճառեցին և Սարգսյանի վարկանիշը որպես պրոամերիկյան նախագահ չօգնեց, և ԱՄՆ-ն Հայաստանին զրկեց գյուղական ճանապարհները վերանորոգելու վարկից: 

Մարտիրոսյանը մեղադրվում է նաև Ռուսաստանում հայտնի օրենքով գող Կալարանդիշվիլիի սպանության մեջ, ինչը սակայն չի ընդունում: 

Այսօր Մարտիրոսյանը և Չեյսը մտադիր են նկարահանել Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ: Հոդվածագիրը նշում է, որ չնայած Մարտիրոսյանն այսքան մութ պատմություն ունի, բայց քաջատեղյակ էր հայոց պատմությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://www.laweekly.com: