ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

16
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով», – ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: