47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը, որի այդ նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։











