ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին

9

Հայաստանի խորհրդարանը դատապարտել է հույների ու ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում: Համապատասխան բանաձևի նախագիծը կազմել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ պատգամավորները: Բանաձևն ընդունվել է 117 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չի եղել: Փաստաթուղթն ընդունվել է ծափահարություններով, բոլորը ոտքի են կանգնել:

Նշենք, որ ՀՀ խորհրդարանը բանաձեւերի է ընդունում միայն առանձնահատուկ դեպքերում. 1995 թվականից ի վեր ընդունվել է միայն 4 բանաձեւ:

Բանաձևում ասվում է.

«Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների  վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»։