ԱԺ-ն Փաշինյանի կառավարության ծրագրին կողմ քվեարկեց . Փաշինյանի եզրափակիչ ելույթը (Տեսանյութ)

57

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննադատություններին, թե կառավարության ծրագրում թվեր չկան, ասաց. «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0: Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0: Խոշոր բիզնեսը ամսական ինչքա՞ն անլոգ պետք է տա ՀՀ վարչապետին. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0»: