Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) գտնում է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն: Վերջինիս գնահատմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը վկայում է, որ Իրանն ուրանի հարստացման աշխատանքներն իրականացնում է գործակալության հետ համաձայնեցված՝ փորձագետների վերահսկողության ներքո:














