Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակն այսօր հանդիպել է ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Տեղեկացնում է Tert.am-ը: Զինվորի եղբայր Արման Ինջիղուլյանը հայտնել է, որ իրենց նամակը փոխանցվել է Հակոբին, նրանից էլ երկտող են ստացել. «Բարև, ես շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է»,- գրել է Հակոբը:














