Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում մայիսի 12-ից Բաքվում ու Նախիջևանում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացվելու երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Զորավարժություններին հետևելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ԶՈՒ երրորդ բանակի հրամանատար Ումիթ Դունդարը:














