Պորոշենկոն Ալիևին կոչ է արել ջանքերը միավորել «տարածքային ամբողջականության» հարցը լուծելու համար

9

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել է, որ բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում Բաքվի և Կիևի ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի և Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» հարցը լուծելուն, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Հավատում եմ, որ բազմակողմ նախաձեռնությունների եւ նախագծերի շրջանակում երկու երկրների ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի և Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման վրա»,- նշված է Իլհամ Ալիևի ծննդյան օրվա առիթով ադրբեջանցի գործընկերոջը հղած Պորոշենկոյի շնորհավորանքում:

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մնում է Ուկրաինայի հուսալի ռազմավարական գործընկերը: Վստահ եմ, որ Ադրբեջան-Ուկրաինա համագործակցությունն ապագայում եւս կբնութագրվի բարձր դինամիկայով»,- նշել է նա: