Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն

25

Հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի ու Լևան Իզորիայի հանդիպման ընթացքում տեղի կունենա եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարի, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման ու մի շարք այլ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: