Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, մասնավորապես՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Տեղեկացնում է Razm.info-ն`հղում անելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը:
Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:
Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:














