Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժությունների

21

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ մոտ ապագայում լայնամասշտաբ զորավարժություններ են տեղի ունենալու՝ Պաշտպանության նախարարության զորամասերի, ՆԳՆ զորքերի և պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։ Տեղեկացնում է Trend գործակալությունը:

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքով՝ համաձայն մարտական պատրաստվածության պլանի՝ զորավարժություններ արդեն իրականացրել են սահմանային զորամասերի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորքերը։