Ադրբեջանը մտադիր է 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ ձեռք բերել

23

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ ադրբեջանը պատրաստվում է նոր հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերել:

Նրա խոսքով՝ մշակումներ են տարվում 125 տեսակի արտադրանք ստանալու ուղղությամբ: 

Ադրբեջանցի նախարարն ասել է, որ մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են տարվում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ ձեռք բերելու ուղղությամբ: