Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է Թուրքիայից գնած TRG-300 Kaplan 300 մմ ժամանակակից հրթիռային համակարգեր: Այս մասին ամերիկյան Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամում հրապարակած հոդվածում գրում է հեղինակ Ջան Կասապօղլուն:
Հոդվածում նշվում է, որ այդ համակարգերն առաջին անգամ կադրերում երևացել են մայիսի 2-ին:
105 կգ քաշով մարտագլխիկի հեռահարության շրջանագիծը 120 կմ է, իսկ 190 կգ քաշովինը՝ 90 կմ: Հրթիռային համալիրը համարվում է բարձր ճշգրտության զենք:














