ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերը միաժամանակ փորձել էին ներթափանցել ԼՂՀ ՊԲ, որի արդյունքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:














