Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը մեզ հայտնեց, որ ադրբեջանական կողմի գնդակոծության պահին Բերքաբերի վնասված տան բակում երեխաները խաղալիս են եղել:
«Երկու երեխա ունեն 3 եւ 6 տարեկան, որոնք բակում խաղալիս են եղել։ Գնդակոծության ժամանակ ապահով սենյակ ունեն, դրանից են օգտվել»,- ասաց նա՝ նշելով, որ ժողովուրդը բակերում են եղել:
Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։














