ԱԳՆ-ը 800 հազար դոլար պարտք ունի

10

Արտաքին գործերի նախարարությունը 800 հազար դոլար պարտք ունի: Այս մասին Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ հավելելով, որ դա չի համարվում կրիտիկական պարտք:

Իսկ թե նախորդ տարի դեսպանության շենքի ձեռքբերման համար 35 մլն դրամ  բյուջեից արված հատկացումով  ի՞նչ շենք է գնվել, փոխարտգործնախարարն ասաց, որ խոսքը Բրյուսելի դեսպանատան շենքի մասին է, որը վարկով է ձեռք բերվել: Իսկ 35 մլն դրամը նախորդ տարի ուղղվել է վարկի մարմանը: