ԱԳՆ երկու փոխնախարարները կորոնավիրուսով են վարակվել. Հրապարակ

13
Հավաստի տեղեկություն ստացանք, որ Արտաքին գործերի նախարարության կազմում կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերվել։ Այդ թվում՝ երկու փոխնախարարները․ Ավետ Ադոնցը եւ Արտակ Ապիտոնյանը։ Աշխատակիցների մեջ էլ կան վարակվածներ։ ԱԳՆ-ում խուճապ է, աշխատակիցները՝ նրանք, ովքեր հեռավար չէին աշխատում, վաղվանից այլեւս աշխատանքի չեն գնալու։ Կասկածում են, որ նախարարն էլ է վարակակիր։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ողջ օրը չէր պատասխանում մեր նամակներին ու զանգերին, չնայած կարդում էր։ Ի վերջո, անորոշ ու ոչ ստույգ պատասխան ուղարկեց՝ հումորի սմայլիկներ կցելով․ «Այս պահի դրությամբ ԱԳՆ դիվանագիտական կազմում վարակակիրներ չունենք։ Բայց դա այս պահի՝ ժամը 19։00-ի դրությամբ))»:

ԱԳՆ-ն մեծ աշխատակազմ ունի եւ մեր տեղեկությունը հաստատեցին մի քանի աղբյուրից։ Պարզ չէ, թե խաբելու իմաստը որն է եւ որքան կարող են թաքցնել իրականությունը։ Ինչպես նաեւ՝ թաքցնելու իմաստը որն է։