ԱԳ նախարարը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

11

Մյունխենի՝ միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։