ԱԱԾ-ն հերքում է. տնօրենը և այլ աշխատակիցներ դիմում չեն գրել

6
Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել։

«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», – այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվության բաժնից: