Օդի ջերմաստիճանը 13-15 աստիճան կնվազի

13

Հանրապետությունում եղանակը կպայմանավորվի հարավային ցիկլոնի ներթափանցմամբ: Նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Լեռներում ցերեկային ժամերին սպասվում է ցերեկային անձրև: Առատ տեղումներ կդիտվեն հատկապես հարավային շրջաններում` Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում` բուք: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին արևելյան շրջաններում կտրուկ կնվազի 13-15 աստիճանով, հանրապետության մյուս շրջաններում` 6-8 աստիճանով: Մայրաքաղաքում ջերմաստիճանը կտրուկ չի փոխվի գիշերը` +4+6, ցերեկը` +11+13: