Տոնական շրջանում շուկայում ԳՆ կատարած ուսումնասիրությունների արդյունքում շուկայում կրկին ձիու միս է հայտնաբերվել: Հայտնաբերվել է նաև սատկած խոճկորի միս, որի համար տուգանքը եղել է ամենաբարձրը` 400 000 դրամ: Այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Ստուգումների ընթացքում խատումները բավական շատ են եղել, որոնց թվում՝ առանց փաստաթղթերի ուղեկցման վաճառվող միսը, վաճառքի համար հակահիգիենիկ ոչ սառնարանային պայմանները:
Ըստ բանախոսի ձիու միսը ոչ միայն Գումում, այլև Կոմիտասի շուկայում է հայտնաբերվել:
Պիպոյանի խոսքով սառեցրած մսերը նույնպես ստուգվել են, և այս անգամ սերտիֆիկատ ունեցել են:













