Տաքսու վարորդը մահացել է

12

Երեկ Սարալանջի ճանապարհին իրար են բախվել 41-ամյա Կորյուն Խ.-ի վարած «Մերսեդես-Բենց C 230» և «Բրաշ» տաքսի ծառայության վարորդ, 56-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2107»
մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ս. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը: