Վերին Լարսում կուտակվել է 200 մեծ բեռնատար

9

Եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետում ներկայումս կուտակվել են մինչև 200 մեծ բեռնատարներ։ Սակայն ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, վրացական կողմն ամեն ինչ անում է, իրավիճակը շտկելու և բեռնատարների համար ճանապարհ բացելու համար:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը Վերին Լարսում ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր վրացական կողմին։ Սակայն 2009 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով՝ վրացական կողմը իրավունք ունի նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակել «Վերին Լարս» անցակետով կցովի և կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի և ավելի քան 30 ուղևորատեղ ունեցող ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը։: