Սիրիական իշխանությունները ապրիլի 10-ին կսկսեն քաղաքաներից “ռազմական տեխնիկայի դուրսբերումը, բայց ոչ զինվորներին”: Այս մասին հայտնել են Սիրիայի պաշտոնական աղբյուրները: Հենց այսպիսի փոխհամաձայնության են եկել ՄԱԿ-ը և Արաբական Երկրների Լիգան` Սիրիայի կարգավորման վերաբերյալ Քոֆի Անանի ծրագրով:
“Խոսքը ամբողջ ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին չէ”,- ընդգծել է աղբյուրը` հավելելով, որ. “զորքը կլքի փողոցները միայն այն ժամանակ, երբ կվերականգնվի բոլոր քաղաքացիների հանգստությունը և անվտանգությունը “: Սիրիական աղբյուրը, խոսելով Անանի մասին, նշել է, որ վերջինս քաջատեղյակ է իրավիճակին և նրա ծրագիրը հենց այսպիսի մոտեցում է պահանջում:














