Շուշիի ազատագրումը հավերժ կմնա մեր սերունդների պատմական հիշողության մեջ: Ուղիղ 20 տարի առաջ այս օրը, մեր հերոսները թողած իրենց զավակներին, ծեր ծնողներին ու երիտասարդ կանաց, գնացել էին պատերազմ, և չէին երկմտել, հայրենի հողի կանչն էր: Շուշիի հիանալի գրոհն ավարտվեց հայորդիների շուրջպարով: Հավերժ փառք նրանց, խաղաղություն նրանց շիրիմներին, խոնարհում մեր ժողովրդի տված զոհերի խնկելի հիշատակի առաջ: 20 տարի առաջ սեփական կյանքը չխնայած հայորդիների երբեմնի երազանքն այսօր իրականություն է. մենք ունենք հզոր ու մարտունակ բանակ: Բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի բոլոր չափանիշներին ու, Աստված մի արասցե, եթե կրկին պատերազամական իրավիճակ ստեղծվի երկրում` մազաչափ չեմ կասկածում, որ հայորդիները կրկին ոտքի կկանգնեն ու կրկին փառապանծ հաղթանակ կտանեն: Ու թեև բազում ու բազմապիսի խնդիրներ են ծագում, այդուամենայնիվ, հայն իր նկարագիրը չի փոխում, նա մնում է նույն վարքի ու բարքի տերը, իսկական հայի գենը երբեք չի միշտ արթուն է: Իսկ երիտասարդներին տրված է նաև առաքելություն` հիշել ու օրինակ վերցնել մոնթեներ ծնած հայ ժողովրդից: Պետք է միայն չկորցնել լավատեսությունը, ապագայի հանդեպ ունեցած մեծ հույսը, հավատալ ապագային, ապրել այնպես, որ հետագա սերունդները հպարտ լինեն մեզնով, ճիշտ այնպես ինչպես մենք մեր նախնիներով, չէ որ մի օր էլ մենք ենք նախնի համարվելու: Իսկ այդ նույն երիտասարդն այսօր յուրաքանչյուր հայի հույսի փարոսն է, ապագայի զինվորն ու առաջամարտիկը: Այսօրվա երիտասարդների և վաղվա սերունդների երջանկության և խաղաղության համար ազգովի թանկ վճարեցինք` հարյուրավոր զոհեր: Եվ այսօր այն գիտակցությունը, որ իզուր չէր, մեծ մխիթարություն է բոլորիս համար: Ոչ ոք չի մոռացվել և, ոչինչ չի մոռացվել երախտապարտ հայ ժողովուրդը միշտ էլ հիշելու և գլուխ է խոնարհելու բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի այսօրվա խաղաղ կյանքի համար: Իսկ մենք` նրանց հետնորդներս, պետք է ամուր պահենք ամեն մի թիզ հող, որ արյան գնով է ազատագրվել:














