Սբ. Կարապետ եկեղեցին խորտակվում է

17

Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված է Սբ. Կարապետ եկեղեցին: Ինչպես գրում է Regnum-ը, ամեն տարի եկեղեցու գմբեթը հայտնվում է ջրի տակ:
Եկեղեցին XVI դարի կառույց է, իսկ Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են Սբ. կարապետը տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին:
Տոլորս գյուղի բնակիչները խնդրանքով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում…

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նաև սփյուռքահայ բարերարների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա` խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը: