Պաշտպանենք մեր երեխաներին

4

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հռչակվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել:
ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: